16:29 | 29.06.23 | Նորություններ | 1952

Picsart-ում GIF-երի AI գեներատոր է ավելացել

Picsart-ի հնարավորությունների ցանկում AI GIF գեներատոր է հայտնվել եւ ինչպես անունն է հուշում, սա AI-ի միջոցով GIF ստեղծելու գործիք է:

Հարկավոր է մուտքագրել տեքստային հարցում եւ ընտրել համապատասխան պիտակները, որոնք նկարագրում են ձեր ուզած մանրամասների ոճն ու որակը, ու GIF-ը կստեղծվի:

Եթե արդյունքը գոհացուցիչ չէ, կարող եք նորից փորձել. քանի որ այն հիմնված է AI-ի վրա, յուրաքանչյուր պատկեր եզակի կլինի, նույնիսկ եթե հարցումը չփոխվի: Ձեզ դուր եկած տարբերակը հնարավոր է պահպանվել սարքում, սակայն միայն 512 × 512 պիքսել համեստ լուծաչափով:

Այս ֆունկցիան, ըստ երեւույթին, հիմնված է Text2Video-Zero մոդելի վրա, որը Picsart-ի մշակողները թողարկել են GitHub-ում գարնանը: Այն թույլ է տալիս տեքստային հարցման հիման վրա ստեղծել տեսանյութ՝ պահպանելով տեսարանի համատեքստը եւ օբյեկտի տեսքը:

Այժմ GIF-ի ստեղծումը հասանելի է Picsart-ում անվճար եւ առանց փորձերի քանակի սահմանափակման: Սակայն յուրաքանչյուր ստեղծված պատկերի վրա կիրառվում է ծառայության տարբերանշանը, որը հնարավոր չէ անջատել։