16:50 | 28.06.23 | Նորություններ | 2159
Կանադական Blue Wizard-ի ծրագրավորողները թողարկել են Zuck vs Musk անվճար առցանց խաղը:
Այն մարտական խաղ է՝ հիմնված Մարկ Ցուկերբերգի եւ Իլոն Մասկի հնարավոր մենամարտի վրա, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է համացանցում։
Սա նույն ստուդիայի Wrestle Bros խաղի տարբերակն է, որում մնացել է ընդամենը երկու մարտիկ՝ Մասկը եւ Ցուկերբերգը։
Նախնական խաղի ռեժիմը համակարգչի դեմ է: Կարող եք նաեւ միասին խաղալ՝ կա՛մ մեկ համակարգչով, կա՛մ ցանցի միջոցով՝ հրավերի կոդով: Պատահական հակառակորդի դեմ խաղ նախատեսված չէ։