11:22 | 21.06.23 | Նորություններ | 9448

Հայաստանում Yandex Go հավելվածում հատուկ հնարավորությունների էկրան է հայտնվել

Հունիսի 21-ից Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է Yandex Go ծառայությունը, փորձնական ռեժիմով հասանելի են դարձել սահմանափակ կարողություններով անձանց համար նախատեսված տարբերակները.

«Օգնեք գտնել մեքենան»,

«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»,

«Չեմ խոսում, բայց լսում եմ»,

«Անվասայլակով եմ լինելու»:

Հատուկ տարբերակները ներկայացված են հավելվածում՝ առանձին էկրանին: Դրանք կարելի է ընտրել ցանկացած սակագնով երթեւեկելու դեպքում եւ այն չի ավելացնի  արժեքը։

Պատվերն ընդունած վարորդին հավելվածը կհուշի, թե ինչ պետք է անել հատուկ հնարավորություններով ուղեւորության ժամանակ, օրինակ.



«Օգնեք գտնել մեքենան»․վարորդի ուղեւորությունների պատուհանում կհայտնվի մեկնաբանություն այն մասին, որ օգտատիրոջը պետք է օգնել գտնել մեքենան, ապա մոտենալ ու նստել։

«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»․եթե ուղեւորը ձայնով հաղորդակցվելու հնարավորություն չունի, ապա վարորդին կխնդրեն բոլոր ճշտումները կատարել նամակագրությամբ։

«Չեմ խոսում, բայց լսում եմ»․պատվերին կից վարորդը կստանա մեկնաբանություն, որ ուղեւորն իր հարցը կլսի, բայց կարձագանքի ժեստերով կամ տեքստով:

«Անվասայլակով եմ լինելու»․եթե ընտրվում է այս տարբերակը, ապա վարորդը ստանում է հետեւյալ մեկնաբանությունը՝ «ես կլինեմ անվասայլակով, պետք է օգնություն մեքենա նստելու համար եւ դատարկ բեռնախցիկ»։

Եթե վարորդը գիտակցում է, որ չի կարող կատարել հատուկ տարբերակներով պատվերը, կարող է հրաժարվել դրանից: Վարորդներին եւ գործընկերներին աջակցելու համար ծառայությունը մշակել է կիրառելի առաջարկներ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:  

Տարբերակների փորձարկման ընթացքում Հայաստանի բարեգործական հիմնադրամների մասնագետները ծառայության խնդրանքով կհամալրեն ուսուցողական նյութերը։ Մասնագետների փորձը կօգնի ավելի հարմար դարձնել առաջարկությունները վարորդների համար, որպեսզի պատվերների եւ ուղեւորությունների ընթացքում թյուրիմացությունների ռիսկը նվազի։

Yandex Go-ն շնորհակալ է այն մասնագետներին եւ կազմակերպություններին, որոնք օգնում են գրագետ լուծումներ գտնել բոլոր ուղեւորների համար՝ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, «VIVA» բարեգործական հիմնադրամին, «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամին։