15:04 | 14.06.23 | Նորություններ | 1895

Stack Overflow-ն հրապարակել է ծրագրավորման լեզուների 2023-ի վարկանիշը

Ծրագրավորողների ամենամեծ ֆորումներից մեկը՝ Stack Overflow-ն հրապարակել է ՏՏ շուկայի իր ամենամյա հետազոտությունը: Դրան մասնակցել է 90 հազար ծրագրավորող։

Ամենատարածված լեզուների վարկանիշում JavaScript-ը զբաղեցնում է առաջին տեղը. այն 11 տարի շարունակ գլխավորում է ցուցակը։ Երկրորդում`HTML / CSS-ն է, երրորդում` Python-ը:


Stack Overflow-ն վերափոխել է ծրագրավորման լեզուների վարկանիշի ներկայացման ձեւը։ Այժմ այն ցույց է տալիս ծրագրավորողների հարաբերակցությունը, ովքեր ցանկանում են օգտագործել ծրագրավորման որեւէ լեզու, եւ նրանց, ովքեր արդեն օգտագործում են այն ու նախատեսում են դա անել ապագայում:

Օրինակ, չնայած JavaScript-ի հանրաճանաչությանը, ծրագրավորողների միայն մոտ 40%-ն է ցանկանում այն օգտագործել, 57,83%-ն արդեն փորձել է այն եւ ցանկանում է հետագայում նույնպես օգտագործել: Ամենատարածվածը Rust-ն է (30,56% ընդդեմ 84,66% հարաբերակցության): Այն գլխավորել է ծրագրավորման սիրելի լեզուների ցանկը 2020, 2021, 2022 թվականներին:


Ֆավորիտների ցանկում են բաեւ Elixir, Clojure, Zig եւ Raku լեզուները: Առավել չսիրված լեզուներն են Matlab-ը եւ Cobol-ը: Հարցվածների միայն 18,31%-ն ու 20,33%-ն է փորձել եւ ցանկանում դրանք օգտագործել ապագայում։


Ամպային հարթակների թվում առաջին տեղում է Amazon Web Services-ը, երկրորդում՝ Microsoft Azure-ը, երրորդում՝ Google Cloud-ը։

Ուսումնասիրությանն ավելացել է նոր բաժին՝ AI գործիքների մասին։ Հարցվածների մոտ 70%-ն արդեն օգտագործում է դրանք կամ պլանավորում օգտագործել ապագայում։ Ամենից հաճախը սկսնակ մշակողներն են դիմում են AI-ին: Մեծամասնությունը (77%) հավանություն է տալիս AI-ի կիրառմանը ծրագրավորման մեջ։ Առավելությունների թվում նրանք նշել են արտադրողականության բարձրացումն ու ավելի արագ ուսուցումը։ Միեւնույն ժամանակ, միայն 42%-ն է վստահում AI-ի արդյունքների ճշգրտությանը։ Նրանք օգտագործում են AI գործիքներ հիմնականում կոդ գրելու եւ վրիպազերծելու համար։

Որոնման գործիքների վարկանիշում ամենասիրվածն են ChatGPT-ն, Phind-ը եւ Wolfram Alpha-ն։ Բացի այդ, մշակողները կցանկանային ապագայում շարունակել օգտագործել Bard-ը եւ Bing-ը:

Զարգացման գործիքների շարքում GitHub Copilot-ը զբաղեցնում է առաջին տեղը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Codeium-ը եւ Whispr AI-ն: