10:35 | 01.06.23 | Նորություններ | 2133
Մայիսի 30-ին «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը եւ «Գիտական նորարարության եւ կրթության կենտրոն» հիմնադրամը բացել են նոր լաբորատոր մասնաշենք։
Այն նախատեսված է փոքր ձեւաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման եւ փորձարկման հետ կապված աշխատանքների համար։
Լաբորատորիան հագեցված է սարքավորմամբ, որը ներսում կապահովի այդ աշխատանքների համար անհրաժեշտ հատուկ պայմանները։ Ծրագիրն իրականացվել է մասնավոր հատկացումների շնորհիվ։
Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ եւ հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձեւավորման համար։
Bazoomq-ի գործունեության մասին կարդացեք համահիմնադիրներ Ավետիք Գրիգորյանի եւ Հայկ Մարտիրոսյանի հետ itel.am-ի հարցազրույցը։