09:13 | 31.05.23 | Նորություններ | 1712

NVIDIA-ի կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի

NVIDIA-ն դարձել է աշխարհում միկրոչիպերի առաջին արտադրողը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի:

Financial Times-ը գրում է, որ դա արտացոլում է ներդրողների ոգեւորությունն այն տեխնոլոգիական ընկերությունների հանդեպ, որոնք կարող են օգուտներ քաղել արհեստական բանականության վերջին զարգացումներից:

Մայիսի 29-ին NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը ներկայացրել էր NVIDIA-ի նոր պրոդուկտները՝ կապված AI-ի հետ եւ ասել էր, որ «աշխարհը հասել է համակարգչային նոր դարաշրջանի կարեւոր հանգրվանի»:

NVIDIA-ն գրասենյակ ունի Հայաստանում։

2022 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարել էր Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու NVIDIA-ի մտադրության մասին։

2022 թվականի ապրիլին iTel.am-ը զրուցել էր NVIDIA-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար, Omniverse-ի եւ սիմուլյացիոն տեխնոլոգիաների փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանի հետ։ Այդ հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով.