12:43 | 30.05.23 | Նորություններ | 1256

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը։

Այն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ եւ նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 66 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող նախագծերն են՝

1.    Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ «Օպտիկական տատանագրիչ»,
2.    Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում՝ ռազմական գիտություններ)՝ «Վաղ ազդարարման սեյսմիկ համակարգ»,
3.    Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում՝ կենսաբանական գիտություններ)՝ «Ֆիկոցիանինից սինթեզված նանոմասնիկները՝  խոստումնալից հակաբակտերիական միջոց» եւ «Ինչպե՞ս թափոնից ստանալ արժեքավոր նյութեր»,
4.    Մանկավարժական գիտություններ՝ «TeenOri»: