Հունիսի 11-20-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կանցկացվի «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբար։
Տեւողությունը 9 օր է։ Բոլոր պատանիների համար ճամբարի օրակարգը կլինի ռոբոտաշինության դասերով, ազգային պարերի, ինտելեկտուալ եւ սպորտային խաղերի միջոցառումներով ու հանդիպումներով։ Ճամբարում պատանիները կմրցեն նաեւ ռոբոտների մրցույթում։
Կարող են մասնակցել 11-14 տարեկանը լրացած բոլոր պատանիները։ Գրանցվելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է։ Հայտը լրացնել հնարավոր է այստեղ։
Մասնակցության արժեքին եւ մյուս պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։