15:21 | 29.05.23 | Նորություններ | 987

Շախմատի մրցաշար՝ ՏՏ ընկերությունների թիմերի համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը The Gurus ընկերության հետ համատեղ կազմակերպում են շախմատի բլից մրցաշար։         

Մրցաշարին կարող են մասնակցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների, բանկերի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներից ձեւավորված թիմերը։ Մրցաշարին յուրաքանչյուր հաստատություն կարող է ներկայանալ առավելագույնը 2 թիմով, որում կարող են ներգրավված լինել ոչ ավելի քան 3 մասնակից։

Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 5-ը ներառյալ այստեղ լրացնել առցանց հայտաձեւը։