11:17 | 30.05.23 | Նորություններ | 12869

UCOM-ում գործում է ռոումինգի մատչելի սակագին 65-ից ավելի երկրում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից:

Մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում եւ Վրաստանում կգործի սակագինը՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։

Սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով *121*15# եւ սեղմելով զանգի կոճակը։ Նոր՝ ամենամեծ փաթեթը վավեր է 14 օր։

«Ucom-ում հասկանում ենք ճամփորդելու ընթացքում մտերիմների եւ, ինչու ոչ, գործընկերների հետ կապի մեջ մնալու կարեւորությունը, հատկապես ամառային սեզոնին, երբ արձակուրդային ակտիվ շրջան է: Ռոումինգում 2,99 դրամ/ՄԲ սակագինը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կապի մեջ մնալ ու կիսվել ճամփորդական հուշերով՝ ունենալով ինտերնետի մեծ ծավալ մատչելի գնով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ի դեպ, որեւէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչեւ օգոստոսի 31-ը բաժանորդներն, ամեն դեպքում, կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես, Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա եւ Մոնտենեգրո ուղեւորվելիս եւ համապատասխան օպերատորներին միանալիս:

9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du եւ ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:

Ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ հավաքելով *121# կամ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։