17:37 | 11.05.23 | Նորություններ | 1758

Cognaize-ն ընդգրկվել է Big50 2023-ի թեժ ստարտափների ցանկում

Հայ հիմնադիր ունեցող Cognaize-ն ընդգրկվել է Startup50 հարթակի կազմած 2023-ի Big50 թեժ ստարտափների վարկանիշում՝ արհեստական եւ հիբրիդային բանականության հետ աշխատանքի համար։

Cognaize-ն ապահովում է փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ֆինանսական եւ ապահովագրական ընկերությունների համար։ Այն արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անտոնյանի կողմից: Ընկերությունն ունի ընդհանուր $5 մլն․ներդրում։

«Բոլոր բանկերի մրցունակ լինելու նշաձողը բարձրանում է։ Երկու կարեւոր մրցակցային հարթություն են ոչ տոկոսային ծախսերը կրճատելու համար արդյունավետության բարձրացումը եւ ռիսկի ու շուկայական հնարավորությունների գնահատման ավելի մեծ պատկերացում ձեռք բերելը: Այս երկու չափումով գերազանցելը բանկերի համար լավագույն հնարավորություններն են արժեթղթերի շուկայում աչքի ընկնելու համար»,- նշել է Cognaize-ի հիմնադիր եւ տեխնոլոգիական տնօրեն Վահե Անտոնյանը։

Startup50-ի Big50 ստարտափների մրցույթն անցկացվում է ամեն երկու տարին մեկ։ Startup50-ի թիմն ուսումնասիրում է թեժ տեխնոլոգիական ստարտափները՝ գտնելու փորձի, նորարարության եւ ֆինանսական աջակցության ճիշտ համադրությամբ 50 ստարտափ։

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։