12:48 | 11.05.23 | Նորություններ | 2016

BANA Angels-ը հրավիրում է փիչինգ միջոցառման

BANA Angels-ը 6-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրում է ստարտափներին՝ մասնակցելու հատուկ փիչինգ միջոցառման։

Միջոցառումը հնարավորություն կտա ձեռներեցներին ցուցադրել նորարարական պրոդուկտներ, հանդիպել ներդրողների հետ եւ նշել BANA-ի ծննդյան օրը:

Դիմելու համար հարկավոր է ունենալ պրոդուկտի նախնական աշխատող տարբերակ (MVP) եւ սկզբնական չափելի արդյունքներ։

Հայտերը ներկայացնել հնարավոր է այստեղ մինչեւ մայիսի 25-ը։