15:01 | 10.05.23 | Նորություններ | 1896

«Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարել է «Մուտք դեպի շուկա» եւ «Գաղափարի փուլ» բաղադրիչներով դրամաշնորհային մրցույթների մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:

«Մուտք դեպի շուկա»

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերության տրամադրել մինչեւ 10 միլիոն ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ։

«Գաղափարի փուլ»

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150 միլիոն ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերության տրամադրել մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ։