14:20 | 10.05.23 | Նորություններ | 6000
Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտել է «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը:
Վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաեւ մասնակցել անվճար դասընթացների եւ զարգացնել գիտելիքները ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի եւ մարքեթինգի ոլորտում:
«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ մենք կարողացանք օգտակար լինել եւ՛ Իջեւանի երիտասարդներին, ովքեր իրենց աշխատունակությունը բարձրացնելու եւ պահանջված հմտություններով զինվելու կարիք ունեն, եւ՛ Իջեւանում գործող ՏՏ ընկերություններին, որոնց հարկավոր են ՏՏ ոլորտի նոր մասնագետներ:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ շրջանավարտներից մի քանիսը արդեն իսկ ստացել է աշխատանքի առաջարկ, ինչն ավելի է ոգեւորում մեզ»,- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Ծրագիրն իրականացվել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի համատեղ ջանքերով։