08:32 | 10.05.23 | Նորություններ | 1843

    Մեկնարկել է Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրի հայտերի ընդունումը

    UWC Դիլիջան քոլեջում սկսվել է Սամսունգ ինովացիոն կամպուսի «Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի հայտերի ընդունումը:

    Սամսունգ ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2023թ. սեպտեմբերին, որը կտեւի մեկ ուսումնական տարի: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ:

    Առաջիկա ուսումնական տարում առկա ձեւաչափով կներգրավվեն 100 երեխաներ:

    Տարեկան կանցկացվի 122 դասաժամ (շաբաթական 4 դասաժամ) UWC Դիլիջանի Սամսունգի նորագույն տեխնոլոգիայով համալրված լաբորատորիայում։

    Ծրագիրը մշակվել է ՌԴ Սամսունգի գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայի ֆիզիկայի եւ տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ:

    Դասավանդվող թեմաներն են.

    1.    Java ծրագրավորման հիմունքները: 20 դասաժամ
    2.    Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն: 24 դասաժամ
    3.    Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ: 24 դասաժամ
    4.    Ալգորիթմներ եւ տվյալների կառուցվածքներ Java լեզվում: 32 դասաժամ
    5.    Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ: 22 դասաժամ
     
    Դիմորդները կարող են գրանցվել հետեւյալ հղումով: Գրանցվելուց հետո դիմորդները պետք է առցանց թեստ հանձնեն: Թեստը հաջողությամբ հանձնած թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ եւ կհրավիրվեն առցանց հարցազրույցի: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 1-ը:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 94 464582 հեռախոսահամարով: