16:52 | 08.05.23 | Նորություններ | 1227

Մայիսի 20-ին Երեւանում կկայանա AiRevolution համաժողովը

Մայիսի 20-ին կկայանա AiRevolution «Արհեստական բանականությունը բիզնեսում» թեմայով համաժողով։

Կոնֆերանս-ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին։ Ոլորտի առաջատար մասնագետները կբացահայտեն արհեստական բանականության ժամանակակից կիրառությունը հայկական շուկայում եւ կքննարկեն հեռանկարները։

Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես կիրառել բիզնեսում, կրթությունում, առողջապահությունում, մարքեթինգում, ծառայություններում, պետական կառավարման ոլորտներում եւ այլն։ Ոլորտի նորարարությունները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։

Միջոցառման մուտքն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Կոնֆերանսի կազմակերպիչը Be Automated-ն է։