17:56 | 05.05.23 | Նորություններ | 1886

Անվճար կրթական ծրագիր՝ պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

Team Telecom Armenia-ն սկսում է երկարաժամկետ համագործակցություն Smart Armenia-ի հետ՝ աջակցելու կազմակերպության բոլոր կրթական նախաձեռնություններին։

Համագործակցության շրջանակում Team-ը Smart Armenia-ին տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ նորագույն համակարգիչներ, իսկ դասասենյակներն ապահովել է բարձր թողունակությամբ ինտերնետ հասանելիությամբ, ինչը մեծապես կնպաստի կազմակերպվող դասընթացների որակի բարձրացմանը։

Ապրիլին Smart Armenia-ն մեկնարկել է ռոբոտաշինության անվճար դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների 10-ից 16 տարեկան եւ ինժեներությամբ հետաքրքրված պատանիների համար։ Դասընթացի մասնակիցները ստանում են գիտելիքներ ինժեներական ծրագրավորման, 3D մոդելավորման եւ ռոբոտաշինության բնագավառներում, իսկ արդեն դասընթացի ավարտին ստեղծում սեփական խելացի լուծումը:

Առաջին ու երկրորդ խմբերի դասընթացները սկսվել են եւ այժմ ընթանում է երրորդ փուլի մասնակիցների հավաքագրումը: Ծրագիրը կմեկնարկի մայիսի 12-ին, կտեւի 6 ամիս:

Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձեւաթուղթը, հարցերի դեպքում զանգահարել 033 555996 կամ գրել նամակ info@smartarmenia.org էլ․ հասցեին: Վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Մասնակիցների ուսուցումն անվճար է դարձել Հայաստան Համահայկական Հիմնադրամի ֆինանսավորման միջոցով: