11:52 | 05.05.23 | Նորություններ | 6522
Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարել է Manage People ծրագրի երկու խմբերի մեկնարկի մասին:
Խմբերից մեկը նախատեսված է սկսնակ տեխնոլոգիական առաջնորդների համար, իսկ մյուսը՝ փորձառուների:
Ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների եւ ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման եւ առաջնորդության հմտությունները:
Այն ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ եւ փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.
• 34 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
• 12 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ քաղաքից դուրս,
• եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ,
• ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների եւ փորձագետների հետ,
• հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին եւ միջոցառումներին,
• հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
• LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագիրը կմեկնարկի հունիսին: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 28-ն է: Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։
LIT-ը միտված է տեխնոլոգիական ոլորտի առաջնորդության խթանմանն ու զարգացմանը: Ծրագրում ներգրավված են եւ իրենց անմիջական շարունակական աջակցությունն են ցուցաբերում ոլորտի հանրահայտ ընկերությունների մի շարք առաջատար փորձագետներ։