15:05 | 04.05.23 | Նորություններ | 2106

Հայտնի է AITC կենտրոնի Startup մրցույթի հաղթող թիմը

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (AITC) կայացել է “Cutting Edge Technologies for the Cultural, Creative, and Tourism Business Sectors" ստարտափ մրցույթը։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում 21 հայկական նորարարական ստարտափ հայ-իտալական ժյուրիին է ներկայացրել իր գաղափարները։

Հաղթող թիմը Tiny-ն է, մրցանակը՝ ուսուցողական այց դեպի Իտալիա։

Թիմը ձեւավորվել է 1 տարի առաջ Վանաձորում՝ ընդգրկելով նաեւ ՁԻՀ-ի կողմից ՎՏԿ-ում անցկացված կրթական ծրագրերի մի քանի մասնակիցների։ Վերջին կես տարվա ընթացքում Tiny-ն մասնակցել է նաեւ ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Ներդրումային պատրաստվածություն՝ կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին, որի շնորհիվ բարելավվել է թիմի ներդրումային գրավչությունը։

Մրցույթը կազմակերպվել է «Համագործակցություն Հայաստան-Իտալիա» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից իտալական Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի եւ Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։