13:58 | 04.05.23 | Նորություններ | 1841

Gmail-ը նույնպես նույնականացման կապույտ նշան կունենա

Gmail-ը ներմուծում է կապույտ նույնականացման նշագրերը՝ օգտատերերին հաստատելու համար:

Դեռեւս 2021-ին Google-ը ներկայացրել էր BIMI (Brand Indicators for Message Identification), էլ․ փոստի նույնականացման ստանդարտը, որը թույլ է տալիս ապրանքանիշի տարբերանշաններն ավելացնել վավերացված էլ. փոստին։ Հիմնվելով այս հատկության վրա՝ ընկերությունը Gmil-ում կավելացնի նույնականացման կապույտ նշանները։

Դրանք նախատեսված են էլ․ փոստի աղբյուրների վստահելիությունը բարձրացնելու համար: Ստացողներն անմիջապես կտեսնեն, որ ուղարկողը խաբեբա չէ, այլ՝ այն ընկերության իրական աշխատակիցը, որի անունից հանդես է գալիս։

Ընկերությունից հայտնում են, որ Google-ը կկարողանա արագ արգելափակել սպամը եւ հայտնաբերել կեղծ նամակագրությունները: Առաջիկա երեք օրվա ընթացքում Gmail-ում կհայտնվեն կապույտ նշագրերը: Դրանք ստանալու համար ձեզ հարկավոր չէ վճարել․ ծառայությունն անվճար է՝ ի տարբերություն Twitter-ի նմանատիպ ծառայության: