17:47 | 03.05.23 | Նորություններ | 2199
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նշենք, որ նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական եւ հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել եւ կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 1․1 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային եւ տեղական կազմակերպություններից։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ։