15:50 | 28.04.23 | Նորություններ | 8044
SADA-ն Google Workspace-ի հետ բիզնեսների փոխակերպման նոր լուծումներ է մշակել` ընդառաջ գնալով հեռավար եւ հիբրիդ եղանակով ամպում աշխատելու գործիքների պահանջարկին։
Ձեռնարկություններն ավելի հաճախ են օգտագործում միջծրագրային ինտեգրումներ եւ աշխատանքային հոսքեր, որոնք թույլ են տալիս թիմերին մուտք գործել հավելվածներ, օգտագործել տվյալներ՝ պահպանելով անվտանգությունը:
«Ձեռնարկությունների փոոխակերպումը պետք է սկսել ամուր հիմքերից, ինչպիսին Google Workspace-ն է։ Այս հանրահայտ հավելվածների փաթեթը, որը ներառում է Gmail-ը, Docs-ը, Drive-ը, Sheets-երը եւ Slide-երը, կարող է հեշտությամբ կարգավորվել այնպես, որ կարողանա բավարարել ձեր բիզնեսի պահանջները եւ համապատասխանել կարգավորող միջավայրին»,- ասվում է ընկերության հայտարարությունում։
Փոխակերպումն ավելի ապահով ու սահուն կազմակերպելու համար SADA-ի մասնագետները հրապարակել են բիզնեսի փոխակերպման լուծումների ուղեցույց:
SADA-ն պատրաստել է նաեւ էլեկտրոնային գիրք, որտեղ կարելի է ծանոթանալ ձեռնարկությունների փոխակերպման 7 քայլի: Ընկերության մասնագետները օգնում են նաեւ դեպի ամպ միգրացիայի ամբողջ ընթացքում։ Ծառայությունները ներառում են խորը վերլուծություն եւ պլանավորում՝ ապահովելով, որ հաճախորդի Workspace ռազմավարությունը համապատասխանի իր առաջնահերթություններին: Ամեն հաճախորդի հետ աշխատում է հատուկ թիմ, որը լուծում է միգրացիայի հետ կապված խնդիրները։
SADA-ն սպասարկել է Google Workspace-ի ավելի քան 4000 հաճախորդի, որոնցից են WeWork-ը, Discovery-ն եւ Colgate-Palmolive-ը, իսկ ավելի քան 30 միլիոն օգտատերի օգնել է տեղափոխվել Workspace: