13:20 | 27.04.23 | Նորություններ | 2790

NASDAQ-ը Նյու Յորքի Թայմսի հրապարակում ներկայացրել է Krisp-ը

ԱՄՆ-ում շուկայական կապիտալով աշխարհի երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, ներկայացրել է հայկական Krisp-ը:

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպը։ Գերդրական զգացողություններ ունենք եւ ստեղծելու մեծ ոգեւորություն: Վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն կունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու»,- գրել է Krisp-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը:


Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից։

Ընկերությունը վերջերս գործարկել է Krisp 2.0 տարբերակն՝ ավելի անվտանգ, լայն գործառույթներով ու գեներատիվ արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ: