12:42 | 26.04.23 | Նորություններ | 2370
G2 հարթակը կազմել է փոդքասթ խմբագրելու համար լավագույն 10 ծրագրերի վարկանիշ, որը գլխավորում է հայկական Podcastle-ը։
«Փոդքասթ պատրաստելու ամենապարզ մեթոդը Podcastle-ն է: Այն վեբ հարթակ է, որը փոդքասթերներին եւ բովանդակության այլ արտադրողներին տալիս է անկրկնելի հեշտություն՝ ձայնագրելիս, խմբագրելիս, արտահանելիս: Օգտատերերին հարմար բազմաշերտ խմբագրիչը հեշտացնում է աուդիո խմբագրումն այնպիսի հնարավորություններով, ինչպիսիք են աուդիոյի ավտոմատ հարթեցումը, կտրումը եւ տատանումները», - նշվում է G2-ի նկարագրությունում:
Այս ցանկում ընդգրկվելու համար ծրագրաշարը պետք է համապատասխանի հետեւյալ հատկանիշներին՝
• թույլ տալ օգտվողներին վերբեռնել եւ/կամ ձայնագրել աուդիո ֆայլեր,
• տրամադրել ձայնը կտրելու, դասավորելու, խմբագրելու գործիքներ,
• պահպանել եւ արտահանել ավարտուն ֆայլերը մեկ կամ մի քանի ֆորմատով։
Ցանկն ամբողջությամբ տեսնել հնարավոր է այստեղ։
G2-ն ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ, ներառյալ Fortune 500 ընկերությունների աշխատակիցները, օգտագործում են G2-ը՝ ծրագրային ապահովման ավելի խելացի որոշումներ կայացնելու համար, որոնք հիմնված են մասնագիտական արձագանքների վրա: