12:33 | 28.03.23 | Նորություններ | 2658

    Krisp 2.0 տարբերակը Product Hunt-ում է

    Krisp-ը Product Hunt-ում գործարկել է Krisp 2.0 տարբերակն՝ ավելի անվտանգ, լայն գործառույթներով ու գեներատիվ արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ:  

     «Մենք Krisp-ը սկսել ենք հինգ տարի առաջ՝ արհեստական ինտելեկտի միջոցով առցանց հանդիպումներում արտադրողականությունը բարձրացնելու տեսլականով:

    Մենք սկսեցինք «ձայնից»՝ կառուցելով աղմուկը չեղարկելու աշխարհի առաջատար տեխնոլոգիան՝ հնարավորություն տալով միլիոնավոր մասնագետների եւ աշխարհի հազարավոր լավագույն ապրանքանիշերի առցանց հանդիպումներ ունենալ առանց ֆոնային աղմուկի ու ձայների:

    Այսօր մեկ քայլ առաջ ենք գնում, եւ ես ուրախ եմ հայտարարելու Krisp 2.0-ի թողարկման մասին, որը կներառի մեր հեղափոխական AI Meeting Assistant-ը»,-գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

    Krisp AI Meeting Assistant-ի հիմնական հատկանիշները.

    •    Չկան ինտեգրումներ կամ պլագիններ. Krisp-ն աջակցում է բոլոր աուդիո եւ ձայնային հավելվածները՝ առանց լրացուցիչ հատուկ ծրագրերի անհրաժեշտության:
    •    Ձայնը չի հեռանում ձեր սարքից. Krisp-ը պաշտպանում է անձնական տվյալները, ի տարբերություն շուկայում առկա այլ նմանատիպ ծառայությունների։
    •    Անվճար եւ անսահմանափակ ձայնը տեքստի վերածող ծառայության՝ տառադարձման, բարձր ճշգրտություն հենց սարքում։
    •    Ունիվերսալ համատեղելիություն. որպես վիրտուալ խոսափող եւ բարձրախոս՝ Krisp-ն աշխատում է հաղորդակցման ցանկացած հավելվածի հետ, որն օգտագործում եք:
    •    Առցանց հանդիպման ավտոմատացված ամփոփում. ChatGPT-ով աշխատող հանդիպման նշումները ճշգրիտ եւ հակիրճ կընդգծեն ու կառանձնացնեն առցանց հանդիպման բովանդակության կարեւոր հատվածները՝ օգտատերերի ընտրությամբ տարբեր ձեւանմուշների միջոցով:



    Krisp 2.0-ի նոր գործառույթներին ծանոթանալ, դրա օգտին քվեարկել եւ աջակցել օրվա #1 պրոդուկտ դառնալուն հնարավոր է այստեղ։