14:32 | 26.04.23 | Նորություններ | 2453

Թումո լաբերն Amazon Web Services-ի հետ կմշակի Երկրի կլիմայական ցանց

Թումո լաբերը կհամագործակցի Amazon Web Services-ի (AWS) հետ Երկրի կլիմայական ցանց մշակելու նպատակով։

Նախագծի ընթացքում մասնակիցները կնախագծեն, կկառուցեն եւ կտեղակայեն 78 կլիմայական IoT դիտակետ եւ եղանակի կանխատեսման կայաններ Թումո տուփերում:

Նախագծին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, որն ունի IoT համակարգերի, Arduino/Raspberry Pi-ի, Python-ի, AWS ամպային համակարգի, mySQL-ի, front-end ծրագրավորման կամ ապարատային մշակման հետ աշխատելու որոշակի փորձ:

Մասնակցությունն անվճար է։ Նախագծի տեւողությունը 6 ամիս է, դիմելու վերջնաժամկետը մայիսի 5-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։