12:01 | 14.04.23 | Նորություններ | 1701
Data Awards-ը հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությանը ճանաչել է որպես տարվա լավագույն տվյալների հետազոտության լուծում։
DISQO-ի CX հարթակը ճանաչվել է աշխարհում լավագույնը յուրաքանչյուր հաճախորդի համար սպառողների վերաբերմունքի եւ վարքագծի վերաբերյալ խորը վերլուծություններ առաջարկելու համար:
Ընկերության ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման եւ շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններ են տրամադրում խոշորագույն հետազոտական ընկերությունների, առաջատար գովազդային գործակալությունների ու մեդիա հարթակների։
Բոլոր մրցանակակիրներին կարող եք տեսնել այստեղ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ DISQO-ն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։