Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությունն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։
Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունեն առնվազն 50 աշխատող։ Հաշվի է առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն եւ աճ:
DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններ են տրամադրում խոշորագույն հետազոտական ընկերությունների, առաջատար գովազդային գործակալությունների ու մեդիա հարթակների։
Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։