12:28 | 04.04.23 | Նորություններ | 1412
Ապրիլի 16-ին տեղի կունենա Code Battle մրցույթ ծրագրավորողների միջեւ։
Միջոցառմանը կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները, ինչպես նաեւ բոլոր այն մարդիկ, ում հետաքրքիր է ՏՏ ոլորտը:
Մրցույթի արդյունքում կլինի երեք հիմնական հաղթող, որոնք կարժանանան տարբեր դրամական պարգեւների։ Մնացած մասնակիցները Full Learning ընկերության կողմից կստանան նվերներ։
Code Battle-ը կազմակերպվում է ծանոթանալու, ուժերը փորձելու եւ մեկ թիմ դառնալու համար: Ինչպես նաեւ միավորելու Հայաստանի եւ այլ երկրների ծրագրավորողներին, որի արդյունքում ստեղծվում են տարբեր կապեր ու համագործակցություններ:
Կազմակերպիչները հայտնում են, որ գրանցումները մեկնարկել են, արդեն կա շուրջ 200 գրանցված մասնակից։ Միջոցառման մուտքն անվճար է։ Միջոցառմանը գրանցվելու եւ մասնակցելու բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։
Մրցույթը կազմակերպում է Full Learning ընկերությունը։