16:36 | 03.04.23 | Նորություններ | 1268

Renderforest-ի մոքափների ստեղծման նոր գործիքը Product Hunt-ում է

Հայկական Renderforest-ի մոքափների պատրաստման թարմացված գործիքը Product Hunt-ում է ու պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Գործիքն օգնում է գեներացնել ֆոտոռեալիստիկ մոքափների ձեւանմուշներ: Հնարավոր է զննել ձեւանմուշների մեծ գրադարանը եւ ստեղծել մոդելային նմուշներ րոպեների ընթացքում՝ անմիջապես բրաուզերում: Կարող եք հարմարեցնել տեքստը, ֆոնը եւ ավելին՝ կատարյալ տեսք ստանալու համար:

Պրոդուկտին ծանոթանալ ու դրա օգտին քվեարկել կարող եք այստեղ։

Renderforest-ը «բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է առցանց գործիքներ՝ րոպեների ընթացքում բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ եւ կայքեր ստեղծելու համար:

Օգտատերերը կարող են սկսել բրենդավորումը՝ լոգո ստեղծելով, բարձրակարգ մոքափների միջոցով ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայն, պատրաստել գովազդային հոլովակներ եւ անիմացիաներ, ստեղծել տարատեսակ գովազդային վիզուալներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարելի է նախագծել բազմաֆունկցիոնալ եւ պրոֆեսիոնալ վեբ կայք։