16:05 | 03.04.23 | Նորություններ | 1293

    Դիզայնի անվճար դասընթաց մարզաբնակ երիտասարդների համար

    «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC ) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Interactive Information Design» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:

    Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝

    •    Graphic Recording,
    •    Digital art,
    •    Copywriting,
    •    Motion and Character Design,
    •    Interactive Illustrations,
    •    Gamification,
    •    Coding։

    Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, ծրագրի տևողությունը՝ 5 ամիս, ձևաչափը՝ լսարանային՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

    Դասընթացին մասնակցելու համար առցանց հայտաձևը լրացնել կարող եք այստեղ։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստավորման  և հարցազրույցի միջոցով։