15:50 | 23.03.23 | Նորություններ | 1775

Հայկական Cauldron-ի հավելվածը գործարկվել է Product Hunt-ում

Cauldron for Recruiters հավելվածը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Cauldron-ի նոր հավելվածն ավտոմատացնում է մարդկային հավաքագրման գործընթացով զբաղվողների աշխատանքը։ Այն օգնում է աշխատանքի դիմորդների համար ստեղծել աշխատանքի հայտերի գրավիչ գործընթացներ, վերացնել նախնական զննման փուլերը եւ անմիջապես անցնել հարցազրույցների փուլին:

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։