17:52 | 22.03.23 | Նորություններ | 1949

Forbes. SuperAnnotate-ը՝ ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատու

Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությունն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։

Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունենք առնվազն 50 աշխատող։ Հաշվի են առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն եւ աճ:

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման թիմերի համար նախատեսված հարթակ է, որն օգնում է ստեղծել արհեստական բանականության նորարարական պրոդուկտներ: Այս հարթակի շնորհիվ այդ թիմերն ու նրանց ընկերությունները խնայում են մեծ ժամանակային, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ՝ տվյալների անոտացիայի (եզրագծման) ու դրանց կառավարման գործընթացներն օպտիմալացնելով եւ ավտոմատացնելով:

Հարթակն ունի նորարարական գործիքակազմ՝ անոտացիաների որակի կառավարման, առանց կոդի նեյրոնային ցանցի (NoCode Neural Network) թրեյնինգի եւ ավտոմատացման, ինչպես նաեւ համալրված է տվյալների բազաների վերանայման ու համադրման համակարգով։

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։