14:27 | 21.03.23 | Նորություններ | 1726

Wildberries-ը կթողարկի էլեկտրոնիկա եւ կենցաղային տեխնիկա սեփական ապրանքանիշով

Wildberries-ը կսկսի սմարթֆոններ, հեռուստացույցներ եւ սառնարաններ վաճառել սեփական ապրանքանիշի ներքո:

Wildberries-ի կենցաղային տեխնիկան եւ էլեկտրոնիկան կլինի «միջին գնային սեգմենտում»։ Առաջին փուլում Wildberries-ը կսկսի վաճառել մոտ 100 անուն կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա, այդ թվում՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, բլենդերներ, խառնիչներ, հեռուստացույցներ եւ այլ տեխնիկա։

Առաջիկա ամիսներին Wildberries-ի տեսականու մեջ կհայտնվեն նաեւ պլանշետներ, նոթբուքներ, սմարթֆոններ եւ այլ գաջեթներ՝ սեփական ապրանքանիշի ներքո։

Ընկերությունն այս ապրանքանիշերի գրանցման համար համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, ինչը հաստատվում է Rospatent-ի նյութերով։  

Նշենք, որ նախորդ տարի Wildberries-ի կայքում սարքավորումների եւ էլեկտրոնիկայի վաճառքն աճել է 97%-ով: Կենցաղային տեխնիկայի վաճառքն աճել է 108%-ով, մինչդեռ նոթբուքների եւ համակարգիչների վաճառքն աճել է 132%-ով։

Wildberries-ը մանրածախ առեւտրի ռուսական խոշորագույն առցանց հարթակ է, որը հիմնվել է 2004 թ․։ Բացի Ռուսաստանից, այն ծառայություններ ունի 15 այլ երկրում՝ այդ թվում Հայաստանում։