ZERO Systems-ը, որն առաջարկում է արհեստական բանականության միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ավտոմատացման լուծումներ, հայտարարել է Thomson Reuters Ventures ֆոնդից ներդրում ներգրավելու մասին:
«Ուրախ ենք հայտարարել, որ Thomson Reuters վենչուրային հիմնադրամը դարձել է մեր ներդրողը, որպեսզի աջակցի մեզ ձեռնարկություններում գեներատիվ AI եւ Լայն լեզվական մոդելների (LLM) ստեղծման մեր առաքելությունում: Հատկապես կարգավորվող ոլորտներում գործող ձեռնարկություններից գեներատիվ AI-ի եւ LLM մոդելները պահանջում են անվտանգության, տվյալների գաղտնիության եւ դոմեյնի հատուկ գիտելիքներ ու տարիների փորձ՝ առաջադեմ AI տեխնոլոգիաների կիրառման նպատակով: ZERO Systems-ը տարիներ շարունակ LLM-ներ է տեղակայում ձեռնարկություններում՝ անվտանգության բարձր չափանիշներին համապատասխան»,- գրել է ZERO Systems-ի համահիմնադիր եւ գլխավոր տեխնիկական տնօրեն Գեւորգ Կարապետյանը։
ZERO Systems-ը, ճանաչողական ավտոմատացման ընկերություն է, առաջատար է գեներատիվ AI եւ LLM ոլորտում կարգավորվող ոլորտների ձեռնարկությունների համար: ZERO Systems-ի AI շարժիչը կազմակերպություններին թույլ է տալիս ավտոմատացնել իրենց բիզնես գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը՝պահպանելով անվտանգության չափանիշները: ZERO Systems-ին վստահում են AmLaw 100 իրավաբանական ընկերությունները եւ Fortune 500-ում ընդգրկված ընկերությունները:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում: Ընկերության ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է: ZERO-ն ներկայում մասնաճյուղեր ունի Կանադայում, Լեհաստանում, Ուկրաինայում: