«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացել է կրթական ու բարեգործական երկրորդ ForMath-ը։
ForMath-ի նպատակն է բնագիտամաթեմատիկական առարկաների ու կրթության կարեւորության շուրջ միավորել Հայաստանում գործող այն կազմակերպություններին, որտեղ ոլորտային, մասնագիտական ու համընդհանուր զարգացման համար մաթեմատիկական գիտելիքն առանցքային է, եւ միասնական ներդրում ունենալ Հայաստանում եւ Արցախում հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներն անվճար հասանելի դարձնելու գործում։
Կրթական հնարավորությունները բազմապատկելու կարգախոսով մրցույթն այս տարի մաթեմատիկայի շուրջ միավորել էր Հայաստանում գործող առաջատար հինգ ընկերության՝ «Կոնվերս բանկ»-ի, Team Telecom Armenia-ի, «Թել-Սել»-ի, «Սոֆթ Կոնստրակտ»-ի թիմերին եւ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տեղայնացնողների թիմին։
Արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթը հյուրընկալած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության թիմը, որը եզրափակիչում միավորներով գերազանցել է Team Telecom-ի թիմին։
Մասնակից թիմերի անդամավճարներն ամբողջությամբ ուղղվում են միջազգային խոշորագույն առցանց կրթական շտեմարանի՝ «Քան» ակադեմիայի կրթական որակյալ նյութերի տեղայնացմանը, որով 2017-ից ի վեր զբաղվում է «Այբ» կրթական հիմնադրամը։