13:18 | 13.03.23 | Նորություններ | 1172

Ռոստելեկոմը Դիջիթեքին ներկայացել է Wink վիդեո հավելվածով

Ռոստելեկոմը մարտի 10-ին մեկնարկած Դիջիթեք էքսպո տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացել է Wink հավելվածով։

Wink-ը վիդեո հավելված է, որը համատեղում է օնլայն կինոթատրոնի եւ ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթները եւ որում կարելի է գտնել ավելի քան 50,000 ֆիլմեր, սերիալներ եւ մուլտֆիլմներ, հեռուստաալիքներ՝ այդ թվում նաեւ հայկականները։

Ծառայությունը ներառում է նաեւ համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական ու ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ից կարելի է օգտվել բոլոր տեսակի սարքավորումների՝ Smart հեռուստացույցների, պլանշետների, սմարթֆոնների միջոցով կամ պարզապես բրաուզերի միջոցով՝ մուտք գործելով wink.am վիդեոպորտալ:

Wink-ի փաթեթները հասանելի են՝ սկսած ամսական 2500 դրամից։ Գործում է հատուկ առաջարկ, եւ «Wink+more.tv» փաթեթի շրջանակում բաժանորդագրության առաջին ամիսը կլինի 1 դրամով։ Wink վիդեո հավելվածի մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է միացնել միաժամանակ  հինգ սարք։

«Հավատարիմ մնալով նորարարական տեխնոլոգիաների եւ լուծումների ներդրման մեր քաղաքականությանը՝ սիրով  ցուցահանդես ենք բերել նոր եւ շատ հետաքրքիր ծառայություն՝ Wink վիդեո հավելվածը։ Այն շատ կարճ ժամանակում հասցրել է ունենալ հազարավոր օգտատերեր, դառնալ ճանաչելի եւ սիրված՝ շնորհիվ իր հարմարավետության, բազմազան եւ որակյալ բովանդակության եւ մատչելի փաթեթների։ Wink-ի հարուստ բովանդակությունը կարելի է դիտել էկրան ունեցող ցանկացած տեսակի սարքի վրա՝ պարզապես ներբեռնելով հավելվածը։ Ծառայության գործարկումից ի վեր շարունակաբար ներկայանում ենք տարբեր հատուկ առաջարկներով, որոնց միջոցով օգտատերերը հնարավորություն  են ստանում ծանոթանալ փաթեթներին, ընտրել լավագույն տարբերակը եւ շարունակել օգտվել հավելվածից» - նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Wink վիդեո հավելվածը հայկական շուկայում է 2022թ-ի դեկտեմբերից։