17:40 | 18.01.23 | Նորություններ | 12408

Վիվա-ՄՏՍ-ի ջանքերով սահմանամերձ Տիգրանաշենը ապահովվել է 80% լուսավորությամբ

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործակցության արդյունքում, Տիգրանաշենում նախորդ տարի կառուցվել է լուսավորության ամբողջությամբ նոր ցանց:

Տիգրանաշենում կառուցվել է փողոցային լուսավորության նոր համակարգ: Տեղադրվել է 40 LED-լուսարձակ, լուսավորվել 1500 մ ճանապարհահատված: Գյուղում լուսավորել է կենտրոնական եւ երկրորդական 4 փողոց: Տիգրանաշենն ապահովվել է 80% լուսավորությամբ:

Շուրջ 11 տարի առաջ գյուղն իր միջոցներով փորձել է ապահովել կենտրոնական փողոցի լուսավորությունը, սակայն ստացած արդյունքը չի արդարացրել սպասումները: Էկոնոմ լամպերով աշխատող հին լուսարձակները տեղադրվել են գյուղի էլեկտրամատակարարման հենասյուների վրա: Դրանց ապահոված լուսատվությունը եղել է ցածր, օգտագործված էներգիան՝ շատ: Հաճախակի շարքից դուրս գալու պատճառով վերանորոգման կամ փոխարինման համար էլ առաջացրել են չնախատեսված լրացուցիչ ծախսեր:

Լինելով տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ը կարեւոր արդարացված առաջնահերթություն է համարում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ ներդնելու ռազմավարությունը:

Ծրագիրը թույլ է տալիս կիրառել բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել բարձր լուսատվություն, բայց սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ: