16:42 | 18.01.23 | Նորություններ | 1915

Joomag-ը ճանաչվել է 2022-ի թվային հրատարակչական լավագույն հարթակներից մեկը

State of Digital Publishing հարթակ Joomag-ը ճանաչել է 2022-ի լավագույն լուծում «Թվային հրատարակչական լավագույն հարթակները ամսագրերի եւ ֆլիպբուքերի համար» անվանակարգում։

Joomag-ն առաջարկում է թվային հրատարակչական ամբողջական լուծում այն հրատարակիչների համար, որոնք ցանկանում են ստեղծել, տարածել, հետեւել եւ դրամայնացնել իրենց բովանդակությունը մեկ կենտրոնական հարթակից:

Նկարագրությունում նշվում է, որ Joomag-ն իդեալական է այն ձեռնարկությունների համար, որոնց նպատակն է բովանդակություն տարածել իրենց լսարանում տարբեր ալիքների միջոցով: Ընկերությունն ունի ավելի քան 500 հազար բիզնես հաճախորդ։

Joomag-ի առանձնահատկությունների շարքում հարթակն առանձնացրել է հետեւյալ հատկանիշները՝

•    Ինտերակտիվ թվային բովանդակություն տարբեր ձեւաչափերով եւ կատեգորիաներով,
•    Հսկայական թվով նախապես մշակված կաղապարներ հեշտ էլեկտրոնային հրապարակման համար,
•    Հեշտ օգտագործվող առցանց խմբագիր,
•    Առաջատար կառավարման լուծումներ
•    Բազմալիքային բաշխման լուծումներ,
•    Բովանդակության համապարփակ վերլուծություն: