09:51 | 17.01.23 | Նորություններ | 11846

Մերի Փափազյանը FAST-ի Խորհրդատվական խորհրդի նոր նախագահն է

Մերի Փափազյանը դարձել է FAST Խորհրդատվական խորհրդի նոր նախագահը:

«Դոկտոր Փափազյանի փոխակերպվող առաջնորդությունը մեծ առավելություն կլինի խորհրդի եւ մեր բոլոր հավաքական ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասվում է FAST-ի հաղորդագրությունում:

Մերի Փափազյանն ունի համալսարանի պրոֆեսորի եւ ակադեմիական, եւ վարչական ղեկավարի մոտ 35 տարվա փորձ: Նա բոլորովին վերջերս զբաղեցրել է Սան Խոսեի պետական համալսարանի (SJSU) նախագահի պաշտոնը՝ Հարավային Կոնեկտիկուտի նահանգի համալսարանի նախագահի պաշտոնավարումից հետո՝ Նյու Հեյվենում:

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես FAST խորհրդատվական խորհրդի նախագահ եւ հետեւել իմ հարգարժան գործընկեր դոկտոր Կարապետ Անդրանիկյանի օրինակին:

Ես հիանում եմ FAST-ի նվիրվածությամբ եւ Հայաստանի վերափոխմանն ու հաջողությանն ուղղված տեսլականով: Անհամբեր սպասում եմ խորհրդի տաղանդավոր անդամների եւ FAST-ի մեծ անձնակազմի հետ աշխատելուն՝ օգնելու իրականացնելու այդ հավակնոտ տեսլականը», - ասել է Մերի Փափազյանը: