16:59 | 16.01.23 | Նորություններ | 1670

FAST NextGen խորհրդի անդամության համար դիմումները բաց են

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգներին եւ տեխնոլոգիական ձեռներեցներին միանալ Next Generation (NextGen) խորհրդին:

NextGen խորհուրդը համախմբում է երիտասարդ եւ մոտիվացված գիտնականների, ՏՏ մասնագետների եւ ձեռներեցների տաղանդը, գիտելիքներն ու հմտությունները աշխարհի բոլոր անկյուններից՝ խթանելու գիտական, տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:

Դիմել հնարավոր է մինչեւ փետրվարի 10-ը՝ ուղարկելով ինքնակենսագրականը եւ ուղեկցող նամակը lianah@fast.foundation էլ. հասցեին։