12:24 | 16.01.23 | Նորություններ | 1402

Global Game Jam Armenia հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր

Փետրվարի 3-ից 5-ը TUMO Labs-ում կանցկացվի Global Game Jam Armenia հաքաթոնը, որը Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումն է:

GGJ-ն Հայաստանում կազմակերպվում է 7-րդ անգամ (15-րդ անգամ աշխարհում), որի նպատակն է միավորել տարբեր հմտությունների խաղասերներին՝ համագործակցելու եւ միասին ստեղծագործելու։

Մասնակցությունը անվճար է, անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

48 ժամ տեւողությամբ խաղերի ստեղծման հաքաթոնի համակազմակերպիչներն են Noor Games-ը, TUMO Labs-ը: Հաքաթոնի նպատակն է խթանել Հայաստանում խաղաստեղծների ամուր համայնքի ձեւավորումն ու զարգացումը։

Միջոցառման գործընկերներն են ARLOOPA-ն, ArmNomads games-ը, Cassette ընկերությունը, Կոկա-Կոլա Երջանկության Գործարանը։