Հայազգի հիմնադիրներ ունեցող Modicus Prime-ը հայտարարել է $1,1 միլիոն նախասաղմնային ներդրում ստանալու մասին։
Ներդրումային ռաունդին մասնակցել են Alumni Ventures, B2 Enterprise, Dotmatics, Flywheel Fund, Plug and Play Tech Center, SmartGateVC & Hero House Angels, Valor VC, Ventures Elevated & New Capital Ventures, Techstars Industries of the Future Accelerator ներդրումային ընկերությունները։ Այս մասին հայտնել է Modicus Prime-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Թեյլոր Չարտյեն։
Ընկերությունը մշակում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների եւ արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար:
Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության (AI) եւ համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաեւ հետազոտությունների եւ արտադրման ժամանակ որակի վերահսկման եւ անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում:
2021-ին ընկերությունը ներդրում էր ստացել SmartGateVC-ից, որին միացել էր նաեւ Healthcare Equity Angels-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեք Թոփջյանը, ով ներկայում հանդիսանում է ստարտափի խորհրդատուն։