11:33 | 14.11.22 | Նորություններ | 1390

Դեկտեմբերի 9-ին կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը

Դեկտեմբերի 9-ին Երեւանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում հայ եւ արտասահմանցի փորձագետները քննարկում են չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցները, մարտահրավերները, կիսվում իրենց սեփական փորձով։

Տարեվերջյան ամփոփիչ Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված է խելացի թվային լուծումների ներդրմանը տնտեսությունում։ Այն կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը:

Միջոցառմանը սպասվում է 20-ից ավելի բանախոս, ավելի քան 200 մասնակից եւ 5000 օնլայն հանդիսատես։

Այս անգամ պանելային քննարկումների թեմաները հետեւյալն են՝

•    Խելացի տնտեսություն,
•    Խելացի բանկային համակարգ,
•    Խելացի կառավարում,
•    Խելացի ենթակառուցվածքներ։

Գրանցվել մասնակցության հրավեր ստանալ հնարավոր է այստեղ։