17:37 | 11.11.22 | Նորություններ | 2649
Amazon Web Services-ն անվճար հասանելիություն է տրամադրել տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման եւ 120 այլ դասընթացի վերաբերյալ:
Amazon-ի կայքում կարելի է անվճար ներբեռնել Amazon Web Services կամ AWS ամպային ծառայության հետ աշխատելու ցանկացած դասընթաց։ Դրանք մշակվել են AWS ներքին վերապատրաստման եւ հավաստագրման կենտրոնի կողմից:
Սկսնակների համար, օրինակ, կա տվյալների վերլուծության ներածություն, API ինտեգրում, առանց սերվերի ճարտարապետություն: Կան նաեւ ընդլայնված - գծային եւ լոգիստիկ ռեգրեսիայի դասընթացներ, վիրտուալ ցանցերի տեղակայում, հոսքային տվյալների վերլուծություն: Յուրաքանչյուրի էջում նշված են մակարդակը, կատեգորիան, դասընթացների ժամանակը, ինչպես նաեւ միջանկյալ թեստերի քանակը։
Մուտք գործելու համար պետք է գրանցվել՝ նշել անուն, էլ․ փոստ եւ գաղտնաբառ, ինչպես նաեւ մուտքագրել բջջային հեռախոսահամար՝ հաստատման կոդ ստանալու համար։ Դրանից հետո պետք է ցանկից ընտրել դասընթացը եւ սկսել ուսումնառությունը։