14:37 | 11.11.22 | Նորություններ | 2157

SoftConstruct-ը Դուբայում բացել է առաջին ֆիզիկական NFT խանութները

SoftConstruct-ը հայտարարել է Դուբայում երկու ֆիզիկական NFT արվեստի խանութի բացման մասին՝ առաջարկելով NFT արվեստի բացառիկ փորձառություն:

SoftConstruct-ին պատկանող Fastex Ecosystem-ն սկսել է իր NFT արվեստի ֆիզիկական խանութների ռազմավարությունը Դուբայում՝ ֆիրմային ոճի բրենդինգով: Dubai Mall-ում եւ Mall of the Emirates-ում տեղակայված խանութները կտրամադրեն տարբեր արտիստների կողմից ստեղծված սահմանափակ քանակությամբ արվեստի գործեր եւ այլ ապրանքներ:

Խանութում մարդիկ հնարավորություն ունեն ավելի լավ ծանոթանալ Web3-ի, NFT-ների, առաջարկվող ապրանքներին ու ծառայություններին, փորձել եւ հարցեր տալ Fast desk-ում մասնագետներին, որոնք հատուկ պատրաստվել եւ հավաստագրվել են SoftConstruct-ի կողմից: