16:09 | 10.11.22 | Նորություններ | 2154

    ԳՏՏԿ-ն մեկնարկում է ծրագրավորման անվճար դասընթացներ Տավուշի մարզում

    Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) մեկնարկում է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիր:

    Նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաեւ փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար:

    Մասնավորապես, 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետեւյալ թեմաներով`

    •    Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ,
    •    Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript),
    •    Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
    •    Գրաֆիկ դիզայն (Graphic Design):

    Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաեւ նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների եւ ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

    ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով` Իջեւանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը` պոտենցիալ մասնագետներ պատրաստելով այդ ընկերությունների համար:

    Ծրագիրը Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն իրականացվում է HSBC Բանկի աջակցությամբ։