13:04 | 12.11.22 | Նորություններ | 1801

Հայաստանում iPhone-ի որոշ օգտարերեր ենթարկվել են պետական հաքերային հարձակման

Cyberhub.am հարթակը հայտնում է, որ նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով եւ/կամ էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։

Apple-ն առաջարկում է հաղորդագրությունը ստացած մարդկանց՝ հետևել այս ցուցումներին:

«Պատրաստ ենք նմանօրինակ ահազանգ ստացած լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և հասարակական ակտիվիստներին անվճար աջակցություն ցուցաբերել՝ սարքի անվտանգությունը ստուգելու, Pegasus կամ Predator կիբեռզենքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ», - հայտնել են Cyberhub.am-ում: