11:30 | 02.11.22 | Նորություններ | 2529

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր

Դեկտեմբերի 17-ին կկայանա Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) 15-րդ փիչինգ միջոցառումը։

Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները եւ ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձեւակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան եւ ապագա զարգացման ծրագրերը:

Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը եւ այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:

Դիմորդների նվազագույն ընդհանուր ներդրումների դիտարկվող չափը պետք է լինի 25,000 ԱՄՆ դոլար, բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։ Ոլորտների տեսանկյունից որեւէ սահմանափակում չկա:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 20-ը։ Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը եւ գործադիր ամփոփագրերն հետեւյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social: