11:25 | 21.10.22 | Նորություններ | 47451
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ԵԱՏՄ երկրները պետք է համատեղ գնան արհեստական բանականության ոլորտի նորմատիվ կարգավորման ճանապարհով։
«Տվյալների շրջանառության հարցը դեռ լիարժեքորեն լուծված չէ. մինչ այժմ շատ պետական մարմիններում տվյալները հասկանում են որպես անձնագրի համար, սակայն այսօր տվյալները անվերջ թվային հետք է, որ մարդը թողնում է ամեն օր։
Եթե մենք չլուծենք նորմատիվ կարգավորման հարցը, ապա չենք կարողանա խոսել տվյալների տնտեսության եւ արհեստական բանականության համար միասնական տարածք ստեղծելու մասին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
«Այսօր արհեստական բանականությունը դառնում է առանցքային տեխնոլոգիա, որի տիրապետումն ու արդյունավետ օգտագործումը պահանջում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Այսօր երկրների միջեւ մրցակցությունն առաջին հերթին մարդկային կապիտալի եւ մարդկանց կողմից արտադրված նոր գիտելիքների համար է»,- նշել է Տիգրան Սարգսյանը։